Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները կավելանան17 հունվարի 2023 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները կավելանան։ Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 33 ձեռնպահ ձայներով ընդունել է «Էներգետիկայի մասին օրենքում» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով կարգավորվում է ՀՀ Էներգետիկ շուկայում արդեն մեկնարկած ազատականացման գործընթացը։ Օրենքի փոփոխությամբ կարգավորվում է Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունների գործառույթը։ Դրանք այսուհետ կդիտարկվեն ոչ թե որպես էլեկտրաէներգիա վերավաճառողներ, այլ սպառողներ։ Այդ նպատակով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով թվարկված սպառողների շարքում առաջարկում է ավելացնել «էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» արտահայտությունը, գրում է Sputnik Արմենիան։ Այս փոփոխությամբ կառավարությունում հաշվի են առել այն հանագամանքը, որ լիցքավորման կետերն այսօր ոչ թե էլեկտրաէներգիա են վաճառում, այլ իրենց մատուցված էլեկտրաէներգիան փոխանցում են մեկ այլ սպառողի` զրոյական սակագնով։ Այլ կերպ ասած` վաճառում են լիցքավորման ծառայությունը, այլ ոչ թե էլեկտրաէներգիան։ Այս փոփոխությամբ կառավարությունը փորձում է հեշտացնել կարգավորումն ու դրանով խթանել լիցքավորման կետերի ավելացումը։ Բայց եթե որևէ տնտեսվարող էլեկտրամոբիլների լիցքավորման հաշվին այնքան սպառում ապահովի, որ ցանկանա հանդես գալ որպես էլեկտրաէներգիա վերավաճառող, ապա իրավունք կունենա էլեկտրաէներգիաարտադրողի հետ վերավաճառքի պայմանագիր կնքել` իրավակարգավորման ու սակագնային այլ դաշտ տեղափոխվելով։ Հայաստանի էներգետիկ համակարգում կստեղծվի նոր` հաշվեկշռման ծառայություն մատուցող ընկերություն։ Ընկերությունը, որի դերը կառավարության որոշմամբ նախատեսվում է վերապահել Երևանի ՋԷԿ–ին, պետք է հաշվարկի Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի արտադրման ու սպառման չափաքանակները և հնարավոր շեղումների առաջացման դեպքում կարգավորի շուկայի մասնակիցների հարաբերությունները` հնարավոր գերարտադրությունից ու թերարտադրությունից խուսափելու համար։ ՀՀ էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագրով 2023թ–ի փետրվարի 1-ից նախատեսվում է շուկայի շուրջ 20 տոկոսի (1,2 մլրդ ԿՎտ/ժամ) անցումը ազատ շուկայական կանոններին, սակայն ՀԾԿՀ–ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ազատականացման գործընթացն իրականում մեկնարկել է մեկ տարի առաջ ու շուկայի 20 տոկոսն արդեն աշխատում է նոր կանոններով։ Առաջին փուլում ազատական շուկային պետք է միանան ՀՀ խոշոր սպառողները, 2024թ–ից` 35 ԿՎտ/ժամ հոսանք սպառողները, իսկ 2025թ–ից` 35-ից քիչ ԿՎտ/ժամ հոսանք սպառողները։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |