Դավիթ Բաբայանը` ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ17 հունվարի 2023 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական - նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ Այդ մասին Բաբայանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Շարունակելու ենք ծառայել մեր պետությանն ու ժողովրդին։ Այսօր կամ վաղը ուղիղ եթեր եմ գնալու Facebook սոցիալական ցանցում։ Կոնկրետ ժամը կհայտնեմ հեռարձակումից կես ժամ առաջ։ Կանդրադառնանք Արցախում տիրող իրավիճակին, մեր գործողություններին ու քայլերին»,-գրել է նա։ Դավիթ Բաբայանն ազատվել էր ԱՀ ԱԳ նախարարի պաշտոնից նոյեմբերի 23-ին ի թիվս այլ նախարարների։ Նոյեմբերի վերջին Արցախի կառավարությունում 11 նախարարություններից 9-ի ղեկավարներն ազատվեցին պաշտոններից։ Նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ կառավարման նոր որակ է հարկավոր։ Այնուհետև Բաբայանը նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչև հունվարի 11-ը, երբ ԱԳ նախարար նշանակվեց Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ |