Հունվարի 18-ին կմեկնարկի հայկական ծագմամբ թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի փուլը

Հունվարի 18-ին կմեկնարկի հայկական ծագմամբ թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի փուլը

PanARMENIAN.Net - Fastex ընկերության պաշտոնական թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի մեկնարկը տրվելու է արդեն հունվարի 18-ին: Հայկական ծագմամբ թվային ակտիվի վաճառքի 3 օրվա ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել 10 միլիոն թոքեն՝ 0․35 եվրո բացառիկ արժեքով: Վերոնշյալ արժեքը հասանելի է լինելու միայն հանրային վաճառքի շրջանակում:

Հատկանշական է, որ Fasttoken-ի հանրային վաճառքին նախորդել են նաև մասնավոր վաճառքի և նախավաճառքի փուլերը, որոնց ընթացքում Fasttoken-ն ունեցել է ձեռքբերման հատուկ պայմաններ: Տեխնոլոգիական հսկա SoftConstruct ընկերության կողմից մշակված թվային ակտիվը շարունակում է իր զարգացման ճանապարհը: Հիշեցնենք, որ Fasttoken-ը գործում է Ethereum բլոկչեյնի վրա: Այսօր FTN-ն բաց է ավելի քան 40 միլիոն և հասանելի՝ մոտ 1 միլիոն ակտիվ օգտագործողի և 700 գործընկերոջ համար՝ SoftConstruct ցանցի 20 հարթակում:

Fastex էկոհամակարգը հիմնված է Web3.0-ի վրա: Այն հանդիսանում է Fasttoken կրիպտոարժույթի, Fastex Verse մետավերս տիրույթի, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակի, Fastex Pay թվային ակտիվով Web3.0-ում վճարային համակարգի, ftNFT մարկետի, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյնի համար մեկ ընդհանուր հարթակ։ Հատկանշական է, որ վերջերս Դուբայում գտնվող Emirates առևտրի կենտրոնում բացվել է Fastex-ի կողմից ստեղծված՝ աշխարհում առաջին NFT խանութը՝ ftNFT:

«Միացե՛ք Fastex-ի արագ զարգացող համայնքին և սովորե՛ք ավելին թվային ակտիվների աշխարհի և Web3.0-ի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ‌

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում:

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
---