Լավրովը կոչ է արել Բայրամովին շուտափույթ ապաշրջափակել Լաչինի միջանցքը![]() 18 հունվարի 2023 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հունվարի 17-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը։ «Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունն ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարութան մեջ ամրագրված պարամետրերի»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ՝ վերսկսելու համար աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային ուղղություններով, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա։ Նախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։ ![]() ![]() Նաև կոչ է արվել 150 մլն դոլար հատկացնել ՀՀ-ին և Արցախին «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |