ՀՀ-ն և Էստոնիան նորագույն տեխնոլոգիաների բնագավառում գործակցության հուշագիր են ստորագրել![]() 18 հունվարի 2023 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Էստոնիան նորագույն տեխնոլոգիաների բնագավառում գործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում էր, և Էստոնիայի ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանը։ Նախարարները ստորագրել են՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ աջակցելով թվային տեխնոլոգիաների զարգացման գործում շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների փոխգործակցությանը ամպային տեխնոլոգիաների կիրառման և տվյալների դասակարգման, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական գործունեություն իրականացնելու ուղղությամբ: Նպատակ է դրվել նաև աջակցել մեծ տվյալների վերլուծության ոլորտում գործակցությանը՝ խթանելով գիտելիքի փոխանցումը և կարողությունների զարգացումը՝ մասնավոր և պետական կազմակերպությունների ու գիտական շրջանակների ներգրավմամբ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում ներկա է գտնվել նաև Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ հանդիպումներին, ինչպես նաև այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն: ![]() ![]() Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |