Ջավախքի հայերը թուրքերին ապաշխարելու կոչ են արել

PanARMENIAN.Net - Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի կապակցությամբ Սամցխե - Ջավախեթիի հայությունը կոչ է արել թուրքերին ապաշխարել եւ հաշտվել սեփական պատմության հետ: Ջավախքի սփյուռքի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությունում ընդգծվում է, որ բազմաթիվ եվրոպական երկրների եւ աշխարհի խորհրդարանների կողմից ընդունված Ցեղասպանության փաստը չի կարող խաբեությունների առարկա լինել եւ ցույց է տալիս թուրքական դիվանագիտության բոլոր հրահրումների ապարդյունությունը:



Դատապարտելով Թուրքիային 1915թ. Ցեղասպանության իրականացման եւ մերժման քաղաքականության համար` ջավախահայերը կոչ են անում թուրքերին ապաշխարել եւ հաշտվել սեփական պատմության հետ, ինչը քաղաքական գործիչներից մեծ խիզախություն է պահանջում: Ափսոսանք հայտնելով, որ թուրք հասարակության մեջ նման խիզախ քայլերի ընդունակ են դեռեւս ոչ շատերը, հայտարարության հեղինակները նաեւ ցույց են տալիս, որ շատ թուրք գիտնականներ, գրողներ եւ մտավորականության ներկայացուցիչներ իրենց հսկայական վտանգի են ենթարկել` Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելով: «Նրանք հասկացել են, որ սեփական պատմության ընդունումը, ինչքան էլ որ այն մութ լինի, առողջ ժողովրդավարության ձեւավորման կարեւոր մաս է հանդիսանում»,- ասվում է հայտարարության մեջ:



Հայտարարությունն ավարտվում է կոչով`ուղղված բարի կամքի բոլոր անձանց` միացնելու իրենց ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---