ՊՆ․ Վաշտի կացարանում բռնկված հրդեհից 15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է![]() 19 հունվարի 2023 - 10:07 AMT PanARMENIAN.Net - ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից նախնական տվյալներով 15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Ըստ ԱԻՆ տվյալների՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը՝ մոտ 104 քմ։ ՊՆ զորամասում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ: ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն: ![]() ![]() ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |