Փաշինյան․ Հրեշավոր դեպք է եղել, նախնական տվյալով` զորամասում փորձել են վառարանը վառել բենզինով, ինչն արգելված է![]() 19 հունվարի 2023 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով բազմաթիվ զոհերին, ասել է, որ հրեշավոր դեպք է կատարվել։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։ Զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ըստ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների, դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտման հետևանքով։ ԱԻՆ տվյալներով, հրդեհը հաջողվել է մարել միայն 5 ժամ անց։ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ նախնական տվյալներով, զորամասի տարածքում օգտագործվել է բենզին, մեծ քանակությամբ, որն էլ դարձել է ողբերգության պատճառ։ Փաշինյանը հավելել է, որ նախնական տվյալներով, բենզինի 5 լիտրանոց տարայի օգնությամբ փորձել են վառարանը վառել, բենզինը որպես կպչան օգտագործվելով, հետո, երբ հրդեհը բռկվել է, տարան նետվել է կացարանի ուղղությամբ, հավանաբար, ոչ միտումնավոր, կրակից հեռացնելու նպատակով։ Վարչապետը նաև նշել է, որ որոշում է կայացվել պաշտոնանկությունների մասին և ՀՀ նախագահն արդեն ստորագրել է հրամանագրերը։ Փաշինյանը նշել է նաև, որ հասկանալի է, որ այդ կացարանները ստեղծվել են 2020-ի պատերազմից հետո և սովորական կացարաններ չեն, սակայն, դա չի նշանակում, որ հակահրդեհային կանոնները պետք է խախտվեն։ Նա հիշեցրել է, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը` «ԶՈւ–ում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», որտեղ հստակ հրահանգ է տրված, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։ «7-րդ կետում նշվում է, որ պետք է խստիվ արգելել վառարանների համար բենզինի և դյուրավառ հեղուկների կիրառումը։ Այսինքն`այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը»,-ասել է նա։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից, նախնական տվյալներով, 15 զինծառայող է զոհվել, ևս 3-ի վիճակը ծանր է։ ![]() ![]()
Նրանք Եռաբլուրից հայտարարություն են տարածելու Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |