ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է հրդեհից հայ զինծառայողների մահվան կապակցությամբ19 հունվարի 2023 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ցավակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունվարի 19-ին հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ: «ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հրդեհից ՀՀ ԶՈւ 15 զինծառայողի մահվան կապակցությամբ։ Մենք խորը վշտով ընդունեցինք զինվորականների ողբերգական մահվան լուրը։ Զոհվածների ընտանիքների, հարազատների և մերձավորների հետ կիսում ենք անդառնալի կորստի իրենց պատուհասած դառնությունը և զորակցության խոսքեր փոխանցում նրանց այս դժվարին պահին։ Տուժածներին և վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ցավակցական ուղերձում։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 7 անձ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը սպա է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |