ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է հրդեհից հայ զինծառայողների մահվան կապակցությամբ![]() 19 հունվարի 2023 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ցավակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունվարի 19-ին հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ: «ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հրդեհից ՀՀ ԶՈւ 15 զինծառայողի մահվան կապակցությամբ։ Մենք խորը վշտով ընդունեցինք զինվորականների ողբերգական մահվան լուրը։ Զոհվածների ընտանիքների, հարազատների և մերձավորների հետ կիսում ենք անդառնալի կորստի իրենց պատուհասած դառնությունը և զորակցության խոսքեր փոխանցում նրանց այս դժվարին պահին։ Տուժածներին և վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ցավակցական ուղերձում։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 7 անձ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը սպա է։ ![]() ![]()
Նրանք Եռաբլուրից հայտարարություն են տարածելու Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |