Վարդանյան․ Խորին ցավակցություններս եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին

Վարդանյան․ Խորին ցավակցություններս եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին։

«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը», - ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 7 անձ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը սպա է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---