Դասակի հրամանատար․ «Բարդակը» բանակում բոլորիցս է գալիս՝ մինչև ԳՇ պետ, նախարար, վարչապետ

Դասակի հրամանատար․ «Բարդակը» բանակում բոլորիցս է գալիս՝ մինչև ԳՇ պետ, նախարար, վարչապետ

PanARMENIAN.Net - Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից, որին զոհ է գնացել 15 զինծառայող, մանրամասներ է ներկայացրել դասակի հրամանատարը, հայտնում է Factor.am-ը։

«Արդեն 6-րդ ծնողն է եկել։ հարցնում է՝ ուր է տղես․․․ ի՞նչ պատասխան տամ»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ ՊՆ ղեկավարը դեռևս չի այցելել դեպքի վայր։

«Բանակի թուլացումը կամ բարդակը, ներողություն բառի համար, գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, չգիտեմ, վարչապետ։ Ինչ ուզում են, ինձ թող ասեն կամ անեն, ինձ չի հետաքրքրում, ծնողներին երբ պատասխան չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա»,-ասել է նա՝ հավելելով, որ պատասխանատու են բոլորը՝ այդ թվում ինքը, որպես զինվորական, դիմացի լրագրողը, բոլորը։

Անդրադառնալով պաշտոնյաների այն պնդումներին, որ հրդեհի պատճառ է հանդիսացել ավտոբենզինը, որն օգտագործվել է վառարանը վառելու համար որպես «կպչան»՝ դասակի հրամանատարն ասել է, որ դա միայն վարկած է։

Նա տեղեկացրել է, որ զինվորների կացարանում ջեռուցման համար ցախ ու քարածուխ են տալիս, քանի որ գազ չկա գյուղում։ Իսկ վառելու համար թուղթ են օգտագործում։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 7 անձ վնասվածքներ է ստացել, որոնցից մեկը սպա է։

 Ուշագրավ
Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին
Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ
---