ՊՆ․ Վաշտի կացարանը ժամանակավոր էր, իտալական մոդուլային զորանոցների 1-ին խումբն արդեն ՀՀ-ում է

ՊՆ․ Վաշտի կացարանը ժամանակավոր էր, իտալական մոդուլային զորանոցների 1-ին խումբն արդեն ՀՀ-ում է

PanARMENIAN.Net - ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, անդրադառնալով Ազատ գյուղում ՊՆ վաշտի կացարանում բռնկված հրդեին, որը 15 զինծառայողի կյանք է խլել, հայտարարել է, որ կացարանը ժամանակավոր էր։ Այդ մասին նա ասել է 1lurer.am-ին։

Նա տեղեկացրել է, որ դեռևս ամիսներ առաջ Պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։

Թորոսյանը հավելել է, որ այժմ իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո մոնտաժում կիրականացվի։

Նման զորանոցներ կտեղադրվեն նաև մյուս ստորաբաժանումներում։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից, նախնական տվյալներով, 15 զինծառայող է զոհվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---