ԱԳՆ-ում հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ է քննարկվել![]() 20 հունվարի 2023 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունների միջև: Դրանց ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։ Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ գործակցությունը ԵՄ շրջանակում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։ Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված եռակողմ համագործակցության կարևորությունը։ Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը: Նույն օրը կիպրական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]() Նշվում է, որ ՔՊ-ն դեռևս պաշտոնապես թեկնածություն չի առաջադրել Նշվում է, որ առաքելության ներկայությունը չպետք է առիթ չդառնա Երևանի համար «հրաժարվելու իր ստանձնած պարտավորություններից»
«Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում»,-ասել է նա Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին՝ Սիմոնյանն ասել է․ «Որ եկել ա՝ ի՞նչ» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |