Ադրբեջանն արբիտրաժային գործընթաց է սկսել ՀՀ դեմ

Ադրբեջանն արբիտրաժային գործընթաց է սկսել ՀՀ դեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանն արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով «շրջակա միջավայրին հասցված վնասի համար»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Բնական պաշարների թեման ինքնին շատ ծավալուն է։ Հայկական կողմի որոշ պաշտպաններ միանգամայն չհիմնավորված կարծիք են հայտնում»,-ասել է նա, գրում է APA-ն։

Նա հավելել է, որ նրանք ներկայացնում են հարցը որպես արհեստականորեն ուռճացված։

«Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել Հայաստանի դեմ ըստ Բեռնի կոնվենցիայի։ Մենք դատի ենք տվել Հայաստանին Ադրբեջանի շրջակա միջավայրին հասցված զանգվածային վնասի համար»,-ասել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանն ապացույցներ է հավաքել առ այն, որ Երևանը «օկուպացիայի տարիներին» վնաս է հասցրել շրջակա միջավայրին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---