Հրդեհից զոհված 15 զինծառայողի դիերի նույնականացումն ավարտվել է![]() 23 հունվարի 2023 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 զինծառայողի դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նա հավելել է, որ սկսվել է մարմինները ծնողներին հանձնելու գործընթացը։ Քնությունն ընթացքի մեջ է, սակայն որևէ անձ դեռ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Աբրահամյանը հայտնել է, որ հարցաքննվել է 20 մարդ, փաստաթղթեր են առգրավվել, պարզվում են դեպքի հանգամանքները։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։ ![]() ![]()
Նրանք Եռաբլուրից հայտարարություն են տարածելու Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |