ԱԳ նախարար․ Ողջունում ենք լիարժեք քաղառաքելություն ՀՀ գործուղելու ԵՄ որոշումը

ԱԳ նախարար․ Ողջունում ենք լիարժեք քաղառաքելություն ՀՀ գործուղելու ԵՄ որոշումը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանըողջունել է լիարժեք քաղաքացիական առաքելություն Հայաստան գործուղելու ԵՄ որոշումը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք մեծապես ողջունում ենք լիարժեք քաղաքացիական առաքելություն Հայաստան գործուղելու ԵՄ որոշումը։ Մենք պատրաստակամ ենք գործակցել առաքելության հետ և սատարել դրա գործունեությանը։ Առաքելությունը կնպաստի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը տարածաշրջանում։

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

Եվրամիության դիտորդները, թվով 40 հոգի, որոնց ժամանակավոր առաքելությունը հոկտեմբերի 17-ին տեղակայվել էր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և զեկուցելու նպատակով, ժամանակավոր էր և ավարտել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---