Բլինքենը կոչ է արել Ալիևին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով

Բլինքենը կոչ է արել Ալիևին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո։

«Ես հորդորել եմ նախագահ Ալիևին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Արգելափակման ամեն օրը հղի է հումանիտար ճգնաժամի վտանգով և խաթարում է խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը: ԱՄՆ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին»,-ասվում է գրառման մեջ։

Պետդեպի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Բլինքենը կոչ է արել Ալիևին «կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»։

«Նա նաև բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---