Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. Կան զոհեր![]() 24 հունվարի 2023 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-ին՝ ժամը 21։45-ի սահմաններում, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցու կացարանային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում 2 մարդու դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր են ժամանել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրելլին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանը։ Լրագրողների հետ զրույցում Դեմիրելլին նշել է, որ հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, գրում է Ermenihaber-ը։ Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանվել է 4 մարդ, որոնցից ծխից տուժած 2-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Սկսվել է հետաքննություն։ Նահանգապետարանը նաև ցավակցել է եկեղեցական համայնքին և թաղամասի բնակիչներին։ ![]() ![]()
Ցուցարարները ակցիային են մասնակցել Հայաստանի դրոշով և պաստառներով
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |