Գարնանային արձակուրդների օրերը հայտնի են

Գարնանային արձակուրդների օրերը հայտնի են

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:

Ըստ այդմ՝ առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրամադրվում են մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդները տրամադրվում են մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

3-12-րդ դասարանների գարնանային արձակուրդները տրամադրվում են մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

2022-2023 ուստարվա պարապմունքները կավարտվեն 2023 թ. մայիսի 26-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ առաջին, 32՝ երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---