20 ապրիլի 2009 - 20:55 AMT
Ապրիլի 21-ին Երեւան են ժամանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
Ապրիլի 21-ին Երեւան են ժամանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության ղեկավար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, Երեւան կժամանի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Այցի շրջանակներում Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) կհանդիպեն Հայաստանի ԱԳՆ ղեկավարի եւ նախագահի հետ: