1-ին անգամ ՀՀ կժամանի Եգիպտոսի նախագահը

1-ին անգամ ՀՀ կժամանի Եգիպտոսի նախագահը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի շրջանակում առաջիկա օրերին առաջին անգամ Հայաստան կժամանի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին: Սա առաջին անգամ է, երբ անկախ Հայաստանը կընդունի Եգիպտոսի նախագահին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Տարածաշրջանային այցի շրջանակում Եգիպտոսի նախագահն այժմ Հնդկաստանում է, նա կլինի նաև Ադրբեջանում։

«Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին տարածաշրջանային պաշտոնական այցով առաջիկա օրերին կժամանի Հայաստան։ Հստակ օրն ու օրակարգը դեռևս չենք կարող նշել, քանի, որ ներկայում քննարկման գործընթաց է նաև ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ։ Մեր կողմից սա շատ սպասված այց է և սրա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում լուրջ աշխատանքներ են կատարվել 2022 թվականի նոյեմբերին, երբ ՀՀ նախագահն այցելել էր Եգիպտոս»,-ասել է Մարգարյանը:

Վարչության պետի խոսքով՝ Եգիպտոսի նախագահի այցը կայանալու է նաև Եգիպտոսի Փոլադյանի ջանքերի շնորհիվ։

2022-ին Վահագն Խաչատուրյանը գտնվում էր Շարմ էլ Շեյխում` մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ կոնֆերանսին (COP-27)։

Photo. AFP via Getty Images
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---