ԲՈԿ նախագահը հրաժարական է տվել՝ չընդունելով ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը

ԲՈԿ նախագահը հրաժարական է տվել՝ չընդունելով ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Երեկ ներկայացրեցի հրաժարականիս դիմումը, մանրամասները հաջորդիվ կներկայացնեմ»,- ասվում է գրառման մեջ։

Քեռյանը հրապարակել է նաև դիմումի պատճենը, որտեղ ասվում է պատճառի մասին։

«Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ ներկայիս վարվող քաղաքականությունը` խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,– ասվում է դիմումի մեջ։

Քեռյանը ԲՈԿ նախագահ էր նշանակվել 2021-ի մարտի 26-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---