Հայ ուսանողներն արտերկրում ակադեմիական կրթություն ստանալու հնարավորություն ունեն20 ապրիլի 2009 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Քեմբրիջում Ակադեմիական համագործակցության եւ աջակցության հայկական ասոցիացիայի ARMACAD նախագահ Խաչիկ Գեւորգյանի ջանքերով տարբեր հայտնի բուհերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակադեմիական կրթության հարցերում ողջ աշխարհի հայ ուսանողների, սակայն հիմնական Հայաստանի հետ համագործակցության եւ աջակցության վերաբերյալ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Հարվարդի ու Օքսֆորդի համալսարանների հայկական ընկերակցություններն արձագանքել են ARMACAD -ի նախագահի կոչին եւ հաղորդել, որ իրենք պատրաստ են օգտագործել բոլոր առկա ռեսուրսներն իրենց բուհեր ընդունված հայ ուսանողներին աջակցելու համար` սկսած հայտագրումից մինչեւ կրթության համար միջողցների, կրթաթոշակի ու բնակավայրի որոնում: ARMACAD-ի անդամներին ուղղված նամակներում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայկական ընկերակցության նախագահ Տիգրան Սլոյանը, Հարվարդի համալսարանի եւ Օքսֆորդի համալսարանի հայ ընկերակցության ներկայացուցիչներ Մեթյու Ղազարյանն ու Միհրան Վարդանյանը դիմել են արտերկրի այլ բուհերի հայ ուսանողներին` կոչ անելով նրանց լինել նախաձեռնող եւ միանալ այս շարժմանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ARMACAD-ի նախագահ Խաչիկ Գեւորգյանը հաղորդոել է, որ համագործակցությունը լրացուցիչ հնարավորություններ է բացում հայ ուսանողների առջեւ ակադեմիական կրթություն ստանալու գործում նոր է մեկնարկում: «Նախնական տրամադրվածությունը շատ լավն է, ըստ իս, մեզ կհաջողվի իրականացնել այս գաղափարները եւ այդպիսով, նպաստել հայ ուսանողներին արտերկրում որակյալ ակադեմիական կրթություն ստանալու գործում»,-հայտարարել է նա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից |