Երևանում հունվարի լույս 26-ի գիշերը -9 աստիճան ցուրտ կլինի

Երևանում հունվարի լույս 26-ի գիշերը -9 աստիճան ցուրտ կլինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում hունվարի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Հունվարի 26-29-ի ցերեկն օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10 աստիճանով, հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Երևանում hունվարի 25-ի ցերեկը, 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում են տեղումներ: Հունվարի լույս 26-ի և 27-ի գիշերը -9 աստիճան ցուրտ է սպասվում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---