ՀՀ-ում Վրաստանի դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետհամալսարանի նախկին ռեկտորը

ՀՀ-ում Վրաստանի դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետհամալսարանի նախկին ռեկտորը

PanARMENIAN.Net - Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն, որը հեռացել է պաշտոնից 2022-ի աշնանը, նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։

Նա Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է 6 տարի, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Նոր դեսպանի հետ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ասել է, որ ՀՀ հետ հարաբերությունների զարգացումը Վրաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է։

Շարվաշիձեն 60 տարեկան է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---