ՀՀ քաղաքացիները կկարողանան ԱՄԷ մեկնել առանց մուտքի արտոնագրի![]() 26 հունվարի 2023 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը երկրում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթերի թիվը։ Նշվում է, որ ԱՄԷ մուտքի ազատականացումը ոչ միայն կխթանի զբոսաշրջիկների հոսքերի ավելացումը, այլև ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական գործակցության ընդլայմանը։ Մուտքի ազատականացման գործընթացը մեկնարկել էր 2017 թվականին, հետո ինչ–ինչ պատճառով կանգ էր առել: 2022-ի դեկտեմբերին գործընթացը վերսկսվել է «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ 30 օրով մեկ մուտքի վիզայի արժեքը $120 էր, 60 օրովի դեպքում՝ $280, բազմակի մուտքինը 30 օրով՝ $320, բազմակի մուտքինը 60 օրով՝ $360։ ![]() ![]() Նա ասել է, որ նման վտանգ չկա Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Վարկն անտոկոս է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |