Armenica-ն սկսում է «Light the Night» համաշխարհային քարոզարշավը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրեին Armenica-ն սկսում է «Լուսավորի'ր գիշերը» համաշխարհային քարոզարշավը («Light the Night»): Կազմակերպիչները ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը կոչ են անում տների լուսամուտագոգերին մոմեր վառել ի հիշատակ Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության զոհերի: Յուրաքանչյուր մոմ հիշեցնելու է այն մարդկային կորուստների մասին, որոնք տեղ են գտել 1915-1923թթ.: «Միասին «լուսավորելով գիշերը»` մենք կոչ կանենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին եւ կպայքարենք հանուն ողջ մարդկության համար արդարության եւ խաղաղության: «Light the Night» քարոզարշավն առաջին անգամ կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցի կապակցությամբ. մենք շարունակում ենք եւ հուսով ենք, որ այն ավանդական կդառնա»,- ասվում է քարոզարշավի կազմակերպիչների հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---