Porsche-ն նշում է իր սպորտային մեքենաների 75-ամյակը27 հունվարի 2023 - 15:46 AMT PanARMENIAN.Net - 1948-ին արտադրելով Porsche 356 No.1 Roadster-ը, Ֆերի Պորշեն կյանքի կոչեց սպորտային ավտոմեքենա ստեղծելու իր երազանքը, ինչով նաև նշանավորվեց լեգենդար Porsche ապրանքանիշի ծնունդը՝ դառնալով օրինակելի հաջողության պատմություն: Արդեն այս տարի՝ 2023-ին, ընկերությունը նշելու է իր 75-ամյակը՝ տոնակատարություններով ու Porsche Vision 357-ով: «Porsche-ի գործունեության 75 տարին նշանավորվում է նորարական ոգով ու երազանքով: Այս հոբելյանը տոնում ենք այն մարդկանց հետ, ովքեր ոգեշնչված են երազանքներով»,- նշում է Porsche AG-ի գործադիր խորհրդի նախագահ Օլիվեր Բլյումը: Հոբելյանական միջոցառումների սկիզբը տրվում է «Driven by Dreams: 75 years of Porsche sports cars» հատուկ ցուցահանդեսով, որը բացվում է հունվարի 27-ին՝ Բեռլինում: Այն կգործի մինչև սեպտեմբերի 10-ը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալ Porsche-ի հաջողության պատմությանն ու նախաձեռնություններին:
Հետահայաց դեպի հայեցակարգային ճամփորդության ապագա Porsche Vision 357-ն առաջին անգամ հնարավոր կլինի տեսնել Բեռլինում: «Porsche Vision 357-ը յուրահատուկ ծննդյան նվեր է: Այն ընդգծում է մեր դիզայնի ԴՆԹ-ի կարևորությունը՝ հիմնված 356-ի վրա»,- նշում է Style Porsche-ի փոխնախագահ Մայքլ Մաուերը: Ըստ նրա՝ ուսումնասիրությամբ փորձել են համահունչ կերպով համատեղել անցյալը, ներկան ու ապագան. «Չափսերը պատմական մոդելն են հիշեցնում, մեքենայի մասերն էլ թույլ են տալիս վիզուալիզացնել դեպի ապագա հայացքը»: Porsche Vision 357-ը կառուցված է 718 Cayman GT4 RS-ի 368 կՎտ (500 ձ/ու) պլատֆորմի վրա: Դիզայնը սկզբից էլ Porsche-ի լեգենդի բազային բաղադրիչն էր, որի հիմքում հեռանկարային ուսումնասիրություններն են և կոնցեպտային մեքենաները: Կարևորի մասին՝ տեղում Կշարունակի իր տարեդարձի տոնակատարությունները Porsche-ն Շտուտգարտից դուրս՝ Retro Classics-ում: Փետրվարի 23-ից 26-ը դասական մեքենաների առաջատար տոնավաճառ է սպասվում, իսկ արդեն հունիսի 9-ին Շտուտգարտ-Ցուֆենհաուզենում գտնվող Porsche թանգարանը մեծ հատուկ ցուցադրություն կբացի:
Հունիսի 10-11-ին Porsche Germany-ն տարեդարձը կնշի «Երազանքների փառատոնի» (Festival of Dreams) շրջանակում, որն անցկացվում է Հոքենհայմրինգում: Տեղի Porsche Experience կենտրոնում կներկայացվեն ընկերության պատմությունն ու ապագա պլանները: Փոքրիկների համար էլ առանձին ժամանց է նախատեսված «Մանկական աշխարհում»: Ցուցահանդեսներ ամբողջ աշխարհով Porsche-ի 75-ամյակը կնշվի նաև Լոս Անջելեսի Փիթերսեն ավտոմոբիլային թանգարանում, Գրոսգլոկների վրա անցկացվող ավտոմոբիլային ցուցահանդեսում և Լյուցեռնում գտնվող շվեյցարական տրանսպորտի թանգարանում: Driven by Dreams ցուցահանդեսի նյութերը «կճանապարհորդեն» Եվրոպայի ու ԱՄՆ-ի ավելի քան 60 ուղղությամբ Heritage Truck-ի միջոցով՝ հատուկ նախագծված հոբելյանի համար: Ավարտական միջոցառումները նախատեսված է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը՝ Կալիֆոռնիայում, Rennsport Reunion ավտոփառատոնով:
911-ի՝ 60, Լե Մանի՝ 100-ամյակը Porsche սպորտային մեքենաների 75-րդ տարեդարձի տարում ևս երկու այլ մեծ տարեդարձ կա՝ լրանում է 911-ի 60-ամյակը, ինչպես նաև «Լե Մանի 24 ժամ»-ի 100-ամյակը: 1963-ի սեպտեմբերին International Motor Show-ի շրջանակում 911-ն իր հայտնի դիզայնով ու փորձով դաջվեց սպորտային մեքենաների երկրպագուների հիշողության մեջ: Հունիսի 10-11-ին էլ աշխարհի ամենահայտնի տոկունության մրցավազքի կազմակերպիչները Սարթեի վրա կնշեն «Լե Մանի 24 ժամ»-ի 100-ամյակը: Սպորտային մեքենաների յուրաքանչյուր արտադրող երազում է Circuit des 24 Heures du Mans-ում հաջողության մասին, և Porsche-ն սերտ կապ ունի ֆրանսիական տոկունության դասականի հետ. ապրանքանիշն ամենահաջողակն է Լե Մանում, ինչպես նաև միակը, ով 1951-ից ի վեր մշտապես ներկայացված է եղել 24-ժամյա մրցավազքում։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |