Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ27 հունվարի 2023 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը: 2022-ի ընթացքում բանկի հիփոթեքային պորտֆելն ավելացել է մոտ 45 մլրդ դրամով կամ 32%-ով` հասնելով 186 մլրդ դրամի: 31.12.2022-ի դրությամբ Ամերիաբանկի մասնաբաժինը շուկայում հասնում է 22 %-ի: 2022-ին Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնվել է 1635 նորակառույց բնակարան: Հատկանշական է, որ հիփոթեքային վարկերի մոտ 30%-ը հաստատվել և տրամադրվել է օնլայն` Estate.ameriabank.am հարթակի միջոցով: «Ուրախ ենք փաստել, որ նախորդ տարի օրական մեկ ընտանիք ձեռք է բերել բնակարան մեր նոր հարթակի միջոցով: Սա մեզ անչափ ոգևորում է հարթակն էլ ավելի զարգացնելու ու դրա միջոցով նոր հնարավորություններ ստեղծելու, իհարկե, բարելավելու կյանքի որակը»,- ասել է Ամերիաբանկի Հիփոթեքային և ավտովարկավորման վարչության ղեկավար Գևորգ Մանուկյանը: Ընդհանուր առմամբ 2022թ. ընթացքում հարթակում ստացվել է վարկունակության ստուգման ավելի քան 5200 նախնական վարկային հայտ: 2022-ի ընթացքում Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրի` Global Finance-ի, Euromoney-ի և The Banker-ի կողմից, ճանաչվել է տարվա «Լավագույն բանկը» Հայաստանում: Այս առթիվ Բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ: Արշավի շրջանակում նկարահանված հոլովակներից մեկը պատմում է տուն գնելու ամենակարճ օնլայն ճանապարհի` Estate.ameriabank.am հարթակի մասին: Ավելի վաղ «Եռակի լավագույնը» արշավի շրջանակում հրապարակվել են տեսանյութեր նվիրված Ամերիաբանկի ԿՍՊ ծրագրերին և օնլայն / մոբայլ բանկինգին: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |