Զախարովա․ Մոսկվան պատրաստ է կազմակերպել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը27 հունվարի 2023 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ «Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցություններ կազմակերպելու Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև Սերգեյ Լավրովի հովանու ներքո։ Մենք այդ մասին տեղեկացրել ենք և Բաքվին, և Երևանին, հրապարակային խոսել ենք այդ մասին։ Կարծում ենք՝ պարբերաբար ի հայտ եկող բարդությունները չպետք է բանակցային գործընթացի սառեցման պատճառ դառնան»,- ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ-ը։ Զախարովան ասել է, որ հարկավոր է որքան հնարավոր է արագ վերականգնել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղ պայմանագրի կնքումը և շփումները քաղաքացիական հասարակության գծով։ «Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն և ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Շարունակվում են իրավիճակի կարգավորմանն ուղղված եռանդուն ջանքերը։ Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, որոնք սահմանափակվում են լարվածությունը նվազեցնելու կոչերով, ռուսական կողմը տեղում՝ գետնի վրա, իրական լուծումներ է որոնում և հումանիտար աջակցություն ցուցաբերում։ Մենք կոչ ենք անում լիարժեք ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, և կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել՝ կարգավորելու համար առկա տարաձայնությունները»,-ասել է Զախարովան։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |