Խստացված վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոցում» ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ![]() 28 հունվարի 2023 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։ Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզվորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։ Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝ ▪️ մինչև յոթ տարվա արտադրության. ▪️ սպիտակ հիմնագույնի. ▪️ գործարանային վառելիքային համակարգով շահագործվող. ▪️ ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով. ▪️ «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․ hամապատասխան լիցենզիա չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ, տուգանք՝ 50, 000 (հիսուն հազար) դրամի չափով։ ![]() ![]()
Նրանք Եռաբլուրից հայտարարություն են տարածելու Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |