Խաչանովը շնորհակալություն է հայտնել հայերին և ռուսներին Australian Open-ում աջակցության համար

Խաչանովը շնորհակալություն է հայտնել հայերին և ռուսներին Australian Open-ում աջակցության համար

PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շնորհակալություն է հայտնել հայերին և ռուսներին Australian Open-ում աջակցության համար։

«Հեռանում եմ Ավստրալիայից գլուխս բարձր պահած։ Ես պայքարեցի մինչև վերջ, սակայն, այս անգամ դա բավարար չէր․․․Ուղղակի ուզում եմ շատ մեծ երախտագիտություն հայտնել, աշխարհով մեկ ձեր աջակցության համար, հատկապես իմ հայրենակիցներին՝ հայերին ու ռուսներին։ Ձեր աջակցությունն ինձ մեծ ուժ տվեց, արիություն ու հավատ։ Ես անչափ շնորհակալ եմ և երջանիկ՝ Հայաստանի այդքան դրոշներ տեսնելով իմ բոլոր խաղերի ժամանակ»,-գրել է Խաչանովն Instagram-ում։

Խաչանովը Australian Open-ի կիսաեզրափակչում զիջել է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին։ Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը աջակցություն էր հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պինդ մնա)։ Խաչանավը չորրորդ փուլում կրկին հաղթանակ է տարել, դուրս գալով Australian Open-ի քառորդ եզրափակիչ, և կրկին խաղից հետո գրառում է արել տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ սատարելով Արցախին։ «Շարունակիր հավատալ մինչև վերջ։ Արցախ, պի՛նդ մնա»,-գրել է նա։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---