30 հունվարի 2023 - 14:45 AMT
Շենթոփ․ Կարևորում ենք Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան գործակցությունը

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Անկարայում առանձնահատուկ կարևորում ենք Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան գործակցությունը։ Նա այդ մասին ասել է Պակիստանի խորհրդարանի փոխնախագահ Զահիդ Աքրամ Դուրանիի հետ հանդիպմանը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ալժիրում Իսլամական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական միության 17-րդ կոնֆերանսի ժամանակ։

Շենթոփը նշել է, որ Թուրքիան և Պակիստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, գրում է APA-ն։

Նա շեշտել է, որ պաշտոնական Անկարան պակիստանա-թուրքական հարաբերությունների հետ մեկտեղ հատուկ նշանակություն է տալիս Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի եռակողմ հարաբերությունների մեխանիզմին։

2021-ից Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերը համատեղ «Երեք եղբայր» զորավարժություններ են անցկացնում։