Թեհրանի հետ Երևանի մետրոյի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքներ տանելու պայմանավորվածություն կա

Թեհրանի հետ Երևանի մետրոյի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքներ տանելու պայմանավորվածություն կա

PanARMENIAN.Net - Երևանի և Թեհրանի միջև հաստատված գործակցության շրջանակում կյանքի կկոչվեն նոր ծրագրեր՝ այդ թվում Երևանի մետրոյի զարգացման ուղղությամբ:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, ամփոփելով Իրան այցի արդյունքները, տեղեկացրել է, որ հաշվի առնելով ԻԻՀ մայրաքաղաքի փորձը, պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ տանել Երևանի մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ:

Թեհրանի մետրոպոլիտենն ունի 250 կմ ցանց, 143 գործող կանգառ և մեկ օրում տեղափոխում է մոտ 2 մլն ուղևոր:

Մշակութային ոլորտում ևս երկու մայրաքաղաքները մի շարք ծրագրեր են դիտարկում:

Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղխորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանի հետ։ Այցի շրջանակում Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ։ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---