Հայկական առաջին բլոկչեյնի՝ Fastex Chain-ի թեսթնետի մեկնարկը կտրվի փետրվարի 1-ին![]() 31 հունվարի 2023 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Fastex Chain-ի թեսթնետի մեկնարկը նոր՝ proof of stake and activity (PоSA) կոնսենսուսի մեխանիզմով, կտրվի փետրվարի 1-ին: SoftConstruct ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանն իր խոսքում նշել է. «Ուրախ եմ հայկական առաջին բլոկչեյնի թեսթնետի մեկնարկի առիթով: Խորապես համոզված եմ, որ այս նորարարական հարթակի մեկնարկը կարող է մեծ խթան հանդիսանալ թվային ակտիվների զարգացման և Web3 տեխնոլոգիաների աշխարհում նոր նվաճումների համար»: Fastex Chain-ը ներկայանում է ամբողջովին նոր՝ PоSA կոնսենսուս մեխանիզմով: PоSA-ն հնարավորություն է տալիս բլոկչեյնում դառնալ վավերացնող (validator) ոչ միայն ցանցում կատարած մասնակցությունից, այլ նաև վավարեցնողների կողմից ստեղծված պրոդուկտների ակտիվությունից: Պրոդուկտի ակտիվությունը կախված է սմարթ պայմանագրի վրա կատարված գործարքների քանակից, կամ որ նույնն է՝ օգտատերերի քանակից: Ավելի շատ ակտիվություն ունեցող վավերացնողն առավել հաճախ է կարողանում վաստակել բլոկի պարգևատրումները (block rewards): Fastex Chain-ի սեփական կրիպտոարժույթը FTN-ն է, որը հասանելի է լայն լսարանին հունվարի 18-ից սկսած: Fastex Chain-ի գործարկումից հետո FTN-ը կդառնա այս հարթակի հիմնական պաշտոնական արժույթը: Այն հնարավոր կլինի օգտագործել ինչպես ներցանցային տարբեր տեսակի գործարքներ իրականցնելիս, այնպես էլ՝ ցանցից դուրս: Fastex Chain-ի այս նորարարական լուծումը նոր ճանապարհ է ստեղծում անհատների ապագայի բարելավվմանը: Թվային ակտիվների աշխարհում Fastex Chain-ը սահմանում է նոր կանոններ՝ դառնալով հայկական ծագման առաջին բլոկչեյն էկոհամակարգը, որի նպատակն է ստեղծել նոր և առավել բաց ու հասանելի միջավայր Web3-ում: ![]() ![]() Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |