Պրոֆեսոր Գարժանը՝ Հաագայի դատարանում․ Ոչ ոք չի հավատում Ադրբեջանի բնապահպանական հեքիաթներին31 հունվարի 2023 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ պրոֆեսոր Պիեր Գարժանը հայտարարել է, որ ոչ ոք չի հավատում Ադրբեջանի բնապահպանական հեքիաթներին։ Նա նշել է, որ Ադրբեջանը 120 հազար մարդու ոչ ավել, ոչ պակաս պատանդ է վերցրել՝ նրանց կյանքն անհնարին դարձնելով, ծնկի բերելով, զրկելով ձմռան կեսին բոլոր կենսաապահովման միջոցներից բացառապես նրա համար, որ նրանք ազգությամբ հայ են, գրում է Արցախպրեսը։ Դիմելով դատարանի անդամներին՝ նա ասել է․ «Ադրբեջանը կարող է ինչքան ցանկանում է փաստարկներ բերել։ Ոչ մեկը չի հավատում նրանց բնապահպանական հեքիաթներին։ Քաղհասարակության ակտիվիստներ մի երկրում, որը հայտնի է՝ որպես բռնապետական երկիր․ ո՛չ ոք չի հավատում։ Ձեր դատարանը պարտավոր է գործել և պետք է գործեք անհապաղորեն։ Եթե չհրահանգեք միջանկյալ միջոցներ, շուտով հայ մարդիկ չեն մնա ԼՂ-ում, նրանք կհեռանան իրենց կյանքը փրկելու համար, ինչպես նրանց կոչ է անում Ալիևը։ Հայաստանը ձեզ չի խնդրում Ադրբեջանին հրահանգել ուժով ցրել այսպես կոչված ցուցարարներին։ Հաշվի առնելով եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը իրավունք չունի ճանապարհի երկայնքով ուժեր կիրառել։ Պահանջում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի ֆինանսական և կազմակերպչական միջոցներով աջակցել խմբերին, որոնք խանգարում են ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով»։ Հաագայում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) հայկական կողմը ներկայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին իր հայտը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։ ՄԱԿ-ի դատարանը մինչև փետրվարի 1-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ միջանկյալ միջոցի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու համար: Photo. Getty Images Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |