Փաշազադե․ Հիմա գիտենք՝ Իրանն Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է

Փաշազադե․ Հիմա գիտենք՝ Իրանն Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է

PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, դատապարտելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի սպանությունը, ասել է, թե հիմա գիտեն, որ Իրանն Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է, գրում է 1news.az-ը։

«Շեհիդ ենք բերել Իրանից, որին եղբայրական ենք համարել։ Հիմա գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցի ռեժիմի գերի է։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է։ Գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը»,- ասել է Փաշազադեն,

Հունվարի 27-ի վաղ առավոտյան Թեհրանում զինված հարձակում է կատարվել Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է դեսպատան անվտանգության ծառայության պետը, անվտանգության 2 աշխատակից վիրավորվել է։ Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները տարհանվել են երկրից, դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեդությունը։

Իրանի պետմարմինները հայտնել են, որ hարձակումը կատարվել է անձնական կամ ընտանեկան հողի վրա։ Բաքուն այդ վարկածին չի հավատում։ Թեհրանի քրդատարանի դատախազը հայտնել է՝ ձերբակալվածն ասել է, որ 2022-ի ապրիլին նրա կինը գնացել է քաղաքում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն և այլևս տուն չի վերադարձել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---