Հայաստանի և Եվրամիության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրն ուժի մեջ է մտել![]() 31 հունվարի 2023 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միության և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Համաձայնագրի (ԸԱԳՀ) վարչական կիրակումը մեկնարկել է հունվարի 11-ից։ Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թ. նոյեմբերի 15-ին՝ նպատակն ունենալով վերացնել շուկայական սահմանափակումները և Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի։ Դրանով այն ներդաշնակեցնում է Հայաստանի ավիացիոն օրենսդրությունը ԵՄ չափանիշներին և ավիացիոն կանոններին: ՀԸԳՀ պարտավորություններին համահունչ՝ 2023 թվականին ԵՄ-ն կսկսի Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կարողությունների զարգացման համապարփակ աջակցություն, հայտնում է Հանրային ռադիոն։ Ավելին, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ընթացիկ 2-ամյա ծրագիրը ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության (ԵԱԱԳ) հետ տրամադրում է տեխնիկական աջակցություն՝ ընդլայնելով հայաստանին տրամադրվող աջակցությունը ավիացիոն անվտանգության վերահսկողության կարողությունների բարձրացման հարցում, որի ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2022 թվականի մարտին: ![]() ![]() Նա ասել է, որ նման վտանգ չկա Բադասյանն ասել է, որ ինքն իրավասու չէ պատասխանել այն հարցին, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Վարկն անտոկոս է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |