ԿԲ նախագահ․ Գնաճն աստիճանաբար կնվազի և 2023-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 % ցուցանիշի շուրջ

ԿԲ նախագահ․ Գնաճն աստիճանաբար կնվազի և 2023-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 % ցուցանիշի շուրջ

PanARMENIAN.Net - ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում հայտարարել է, որ 2022-ի դեկտեմբերին 12 ամսյա գնաճը շարունակել է նվազել և տավա վերջում կազմել է 8.3 %, 12 ամսա բնականոն գնաճն էլ կազմել է 9.5 %:

Նա հավելել է, որ դրամավարկային նախանշված սցենարով 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023-ի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 % ցուցանիշի շուրջ։

Ընթերցելով ԿԲ խորհրդի որոշումը՝ Գալստյանն ասել է, որ ՀՀ միջազգային գործընկեր պետությունների տնտեսությունների ակտիվության դանդաղումը շարունակվել է, համաշխարհային գնաճը նույնպես նվազում է՝ պայմանավորված որոշ հումքային և պարենային ապրանքների գնային նվզամամբ, բայց ընդլայնված պահանջարկը նպաստում է գնաճային իրավիճակի պահպանմանը, հայտնում է Panorama.am-ը։

Ըստ ԿԲ խորհրդի կանխատեսումների՝ զարգացած երկրների ԿԲ-ները կշարունակեն խստացնել դրամավարկային քաղաքականությունը, որը կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և ապրանքահումքային գների ճշգրտմանը:

ԿԲ նախագահը հայտնել է, որ ակնկալում են համաշխարհային տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցության թուլացում, սակայն տնտեսությունում բարձր ակտիվությունը պահպանվել է, որին նպաստել է ծառայությունների ոլորտում արտաքին բարձր պահանջարկը:

«Իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածի գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ ընդհանուր գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է»,-ասաց Գալստյանը, և ընդգծեց, որ բարձր պահանջարկը արտահայտվում է աշխատուժի շուկայում և նպաստում աշխատավարձերի, առանձին ապրանքների և ծառայությունների գների աճին:

Նա հայտնել է, որ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսը թողնել անփոփոխ՝սահմանելով 10.75%:

«Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովել գների կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ»,- ներկայացրել է Գալստյանը խորհրդի որոշման համապատասխան դրույթը։

Նա հավելել է, որ նախանշված ուղենիշիչ գնաճի շեղումները հավասարակշռված են և ռիսկերի դրսևորման դեպքում ԿԲ խորհուրդը համարժեքորեն կարձագանքի:

Պատախսխանելով լրագրողի հարցին՝ Մարտին Գալստյանը հայտնել է, որ, ըստ կանխատեսումների, տարվա ընթացքում արձանագրվելու է 4.6 % տնտեսական աճ՝ հիմնականում ծառայությունների ոլորտի աճի հետ կապված:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---