Իրանցի նախարարը հորդորել է հարևան երկրներին «հեռու մնալ Իսրայելից»․ Բաքվում կարծում են՝ ակնկարն իրենց է ուղղված

Իրանցի նախարարը հորդորել է հարևան երկրներին «հեռու մնալ Իսրայելից»․ Բաքվում կարծում են՝ ակնկարն իրենց է ուղղված

PanARMENIAN.Net - Իրանի տեղեկատվության նախարար Իսմայիլ Հաթիբը Անվտանգության խորհրդի նիստում, Քերմանշահ գավառ այցի շրջանակում, խորհուրդ է տվել «հարևան երկրներին, սեփական անվտանգությունից ելնելով, հեռու մնալ Իսրայելից»։

Բաքվում կարծում են, որ ակնարկն իրենց է ուղղված, և որ իրանցի նախարարը սպառնում է Ադրբեջանին։

«Հնարավոր է, նախարարն Ադրբեջանին է նկատի ունեցել, որը ջերմ հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ, գրում է Haqqin.az-ը։

Հունվարի լույս 29-ի գիշերը կետային հարվածներ են հասցվել իրանական ռազմական մի շարք օբյեկտների Սպահանում և Թավրիզում, այդ թվում՝ ԱԹՍ–ների արտադրության գործարանին։ ԱՄՆ որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ հարձակման հեղինակը Իսրայելն է, սակայն Իսրայելը պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արել։ Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի հարձակման հետ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---