1 փետրվարի 2023 - 11:47 AMT
Գյումրի-Երևան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վայոց ձորի մարզում, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սևան քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։