1 փետրվարի 2023 - 12:05 AMT
ՔՊ վարչության նիստում կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել

Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։

Քննարկվել են կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական հարցեր։