ԱԳ փոխնախարար. Հետախուզական տվյալներ ունեինք, որ սեպտեմբերին Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր պատրաստում` Իրանն օգնեց կանխել

ԱԳ փոխնախարար. Հետախուզական տվյալներ ունեինք, որ սեպտեմբերին Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր պատրաստում` Իրանն օգնեց կանխել

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Al-Monitor պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Իրանն օգնել է կանխել Ադրբեջանի ավելի լայնածավալ ագրեսիան Հայաստանի դեմ 2022-ի սեպտեմբերին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի երեք նպատակ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտում, տարածաշրջանում լայնածավալ պատերազմ հրահրում և հայկական կողմին արտատարածքային միջանցք տրամադրելու մղում, գրում է Aysor.am-ը։

«Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար. Իրանի հետ սահմանը մեզ համար առաջնային նշանակություն ունի։ Մենք երկու փակ սահման ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի Իրանն ու Վրաստանը մեր միակ դարպասներն են դեպի արտաքին աշխարհ։ Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր նախապատրաստում, երբ անցած սեպտեմբերին հարձակվեց Հայաստանի վրա։ Իրանի գործողություններն ու հայտարարություններն օգնեցին կասեցնել այս իրավիճակի հետագա վատթարացումը», - ասել է Կոստանյանը։

Գործակալությունն իր հերթին նշել է, որ Իսրայելն օգտագործում է Ադրբեջանին Իրանի դեմ։ Սակայն Իրանը, ձգտելով իր կողմը գրավել Բաքվին, 2020 թվականի պատերազմի սկզբում աջակցել է Ադրբեջանին՝ առանց հաշվարկելու, թե Ռուսաստանը որքան հեռու թույլ կտա նրան գնալ։

Նշվում է նաև, որ Բաքուն, իր հերթին, օգտվելով Ուկրաինայում ռուսաստանյան զբաղվածությունից և Իրանում ներքին անկարգություններից, ավելի մեծ վարձատրություն էր ուզում, այն է՝ ճանապարհային և երկաթուղային միջանցքներ Սյունիքի մարզով: Միջանցքը կտրելու է Իրանը Հայաստանից՝ նրա միակ քրիստոնյա հարևանից և կարևոր դարպասից դեպի արևմտյան շուկաներ:

Ավելի վաղ Իրանը տարբեր մակարդակներում՝ հեղափոխության գերագույն առաջնորդի, նախագահի մակարդակով հայտարարել է, որ Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին։

Photo. AFP via Getty Images
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---