Դեսպան․ Երուսաղեմում հայերի վրա հարձակումը մի քանի ծայրահեղական է արել՝ նրանք հանրությունը չեն ներկայացնում![]() 2 փետրվարի 2023 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը, անդրադառնալով Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումները մի քանի ծայրահեղական է գործել, որոնք չեն ներկայացնում Իսրայելի հասարակությունը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Այդ ցավալի դեպքերը մի խումբ ծայրահեղականների գործ է, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում Իսրայելի բազմակարծիք և բազմազան հասարակությունը։ Ինչպես ցույց են տվել կասկածյալների անհապաղ ձերբակալությունները, Իսրայելը հանձնառու է կրոնների ու դավանանքի ազատության սկզբունքներին բոլոր կրոնների պարագայում»,-ասվում է գրառման մեջ։ Հունվարի 29-ին Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։ Կան նաև տեսագրություններ։ Հունվարի 28-ին ծայրահեղականները հարձակվել էին Երուսաղեմի հայկական Taboon Wine Bar ռեստորանի վրա։ ![]() ![]() Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |