Քերոբյան․ Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, ՀՀ բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը 3 փետրվարի 2023 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս ՀՀ հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը հանելուն և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությանը, ասել է, որ, եթե աշխարահաքաղաքական հանգամանքները հօգուտ մեր երկրի դասավորվեն և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա բոլոր տեղական տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը, հայտնում է Արմենպրեսը։ «Մեր տեղեկություններով՝ դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,-ասել է Քերոբյանը: Նախարարը, այնուամենայնիվ, չի բացառել, որ որոշակի ապրանքատեսակների համար այսպիսի կանոնավոր փոխադրումներ տեղի ունենան: «Համենայնդեպս, օդային ուղևորափոխադրումների հետ մեկտեղ նաև բեռներ էլ են տեղափոխվում, որն ըստ էության, օդային բեռնափոխադրումների մի տարատեսակ է: Ուղղակի բեռնատար օդանավեր չկան դեռ, գուցեև չլինեն էլ: Մենք դրա համար առանձնապես շատ չենք անհանգստանում»,-ասել է նախարարը: Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման ազդեցությանը տնտեսության վրա, Քերոբյանն ասել է․ «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի, քանի որ թուրքական շուկան, հաղորդակցությունների բացումը տալու է լայն հնարավորություն, հասանելիություն՝ թե հենց թուրքական շուկային, թե մերձավորարևելյան երկրներ ապրանքներ տեղափոխելու մասով: Այս ամբողջը, բնականաբար, պետք չէ լոկալ, փոքր պատկերով նայել: Սա մեծ պատկերի փոքր մաս է: Եվ, եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ մեզ դասավորվեն, և մենք ի վերջո հասնենք այդ պահին, ապա վստահ եմ, որ Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրական էֆեկտը»: Անդրադառնալով սահմանի բացման պայմաններում Հայաստանի արտադրողների համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ բնականաբար ռիսկեր էլ կլինեն, բայց Կառավարությունը լուրջ աշխատանք է կատարում: Որպես օրինակ նա նշել է մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների ընկերություններին աննախադեպ աջակցության մասին, որպեսզի ընկերությունները, օգտագործելով նաև տնտեսական բարձր աճի տված հնարավորությունները, կարողանան արդիականացնել իրենց բիզնեսը, թվայնացնել, սարքավորումները, պրոցեսները թարմացնել և դառնալ բարձր արտադրողական և մրցունակ ընկերություններ: «Անցյալ տարվա տվյալներով՝ 56 մլրդ դրամի գործարք ենք ֆինանսավորել, որի արդյունքում 901 պայմանագիր է կնքվել՝ նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսներում օգտագործման համար»,-ընդգծել է Քերոբյանը: 2022-ի հուլիսին Հայաստանը և Թուրքիան հայտարարեցին, որ պատրաստվում են բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար և թույլ տալ օդային ուղիղ բեռնափոխադրումների իրականացում: Չնայած Անկարայի՝ երկու գործնական քայլ անելու մասին հայտարարությանը, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները դեռ չեն բացվել, իսկ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման մասին նորից սկսեցին խոսել առաջին հայտարարությունից միայն 6 ամիս անց։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |