Փետրվարի 4-ի երեկոյից ձյուն և մառախուղ է սպասվում 3 փետրվարի 2023 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ին առանձին շրջաններում, 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վրկ, փետրվարի 3-ին, 6-7-ին առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 5-6-ի գիշերը նույնքանով կբարձրանա: Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի լույս 4-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -7 աստիճան, լույս 5-ի գիշերը՝ -4։ Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 3-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |