Կոպիրկին․ ՌԴ–ն շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել

Կոպիրկին․ ՌԴ–ն շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել

PanARMENIAN.Net - ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն աշխատանքային այցով Վայոց ձորում է, մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել։

«Չնայած նոր մարտահրավերներին, Ռուսաստանը շարունակում է եղբայրական Հայաստանի կողքին լինել»,-ասել է նա, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքն ավելի խորացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Մարզպետն իր հերթին ասել է․ «Անկախ նրանից, թե ով ինչ է ասում, մենք, մասնավորապես Վայոց Ձորի մարզը, շարունակում ենք Ռուսաստանի հետ լինել։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանը միշտ կաջակցի մեզ»,–ասել է Գրիգորյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---