Հայկական Picsart-ը՝ աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում

Հայկական Picsart-ը՝ աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում

PanARMENIAN.Net - Հայկական Picsart ընկերությունը Data.ai-ի State of Mobile 2023 նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածի շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում, հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են’ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը։

Data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին։

Picsart-ը ֆոտո- և տեսախմբագիր է, որը 2011 թվականին ստեղծել է Հովհաննես Ավոյանը։ Հավելվածում, բացի խմբագրման գործիքներից և ֆիլտրերից, կա նաև սոցիալական հարթակ, որտեղ կարելի է կիսվել գործերով կամ դառնալ նախընտրած օգտատիրոջ հետևորդը։ Picsart-ն ավելի քան 800 աշխատակից ունի Նյու Յորքում, Բանգալորում, Բեռլինում, Մոսկվայում, Տոկիայում և Երևանում։ Ծառայությունը 150 մլն ակտիվ օգտատեր ունի աշխրհի 180 երկրում։ 2020-ի վերջում Picsart-ը գնեց D’Efekt խելացի տեսախմբագրին, որը ստեղծել են հայաստանցի մի խումբ մշակողներ։ Այն թույլ է տալիս էֆեկտներ ներդնել տեսանյութում շարժվող օբեյկտների վրա։

 Ուշագրավ
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
---