Քննարկվել է թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը![]() 3 փետրվարի 2023 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենները քննարկել են թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման և զարգացման հնարավորությունները: Նոր մոդելով առաջարկվում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ, որը կիրականացնի թանգարանների կառավարման և առաջխաղացման, մասնավորապես՝ կազմակերպատնտեսական, անձնակազմի կառավարման, ֆինանսական և հանրահռչակման գործառույթները: Ընդ որում՝ ծառայությունների զգալի մասը նախատեսվում է մրցութային ընթացակարգով արտապատվիրակել մասնավոր ընկերություններին: Ներկայացնելով թանգարանների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նոր ինստիտուցիոնալ միավորի ստեղծման հայեցակարգային և ծրագրային առանձնահատկությունները՝ Քոչարյանը կարևորել է թանգարանների տնօրենների ներգրավվածությունը և գործընթացի արդյունավետ կազմակերպման շրջանակում վերջիններիս կողմից առաջարկների և դիտարկումների ներկայացումը: Նշվել է, որ կառավարման նոր մոդելը հնարավորություն կտա իրականացնելու թանգարանների կառավարչատնտեսական համակարգված կառավարում մեկ կենտրոնից, վարել ֆինանսական և անձնակազմի ներգրավման ճկուն քաղաքականություն՝ միաժամանակ նպաստելով տնօրենների և մասնագիտական ներուժի գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացմանը և թանգարանների գիտակրթական գործունեության զարգացմանը։ Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը ներառվել է ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծում: Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում են շարունակական քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ: ![]() ![]() Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |